«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոց

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոց
28.12.2020 | 09:42

Բրիտանացի գիտնականները փորձարկում են նոր դեղամիջոց, որը կարող է կանխել COVID-19-ի տարածումը՝ գրում է The Guardian-ը: Storm Chaser դեղը մշակել են Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները՝ AstraZeneca դեղագործական ընկերության հետ: Storm Chaser-ը կորոնավիրուսի դեմ հակամարմինների խառնուրդ է, որն իրականացվում է երկու փուլով: Ակնկալվում է, որ այս ներարկման իմունային պատասխանը տեղի կունենա մի քանի օրում: Հայտնի պատվաստանյութեր օգտագործող հակամարմինների արտադրությունը տևում է մեկ ամիս: Հաջողության դեպքում դեղը կօգնի կանխելու կորոնավիրուսի բռնկումները հիվանդանոցներում բուժվող հիվանդների և ծերանոցի բնակիչների շրջանում՝ ասում են գիտնականները:

Դիտվել է՝ 6856

Մեկնաբանություններ